Այսպիսի փափուկ, նուրբ և համեղ շոկոլադե տորթ կարող եք պատրաստել հենց ա՛յս բաղադրատոմսով

Բաղադրիչներ

6 ձու

200 գ շաքարավազ

3 ճ/գ մեղր

3 ճ/գ կակաո

1 թ/գ սոդա

300 գ ալյուր

Կրեմի համար`

200 գ կարագ

1 տուփ եփած խտացրած կաթ

1 ճ/գ կակաո

Պատրաստման եղանակը

6 ձու կոտրել, հարել` քիչ-քիչ ավելացնելով շաքարավազը, ավելացնել մեղր

Առանձին տարայի մեջ ալյուր լցնել, ավելացնել 1 թ/գ սոդա,  3 ճ/գ կակաո, խառնել

Լցնել մաղիչի մեջ, քիչ-քիչ ավելացնել ձվերին և հարել։

Ստացված խմորը բաժանել 2 մասի, յուրաքանչյուրը դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Կրեմի համար կարագը լավ հարել, ավելացնել կակո և շարունակել հարել, ավելացնել եփած խտացրած կաթ, հարել

Պատրաստ շերտերից յուրաքանչյուրը բաժանել 2 հավասար մասերի, կողային հատվածները կտրել, մանրացնել, պահել զարդարելու համար

Յուրաքանչյուր շերտի վրա կրեմ քսել, կողային մասերը նույնպես պատել կրեմով

Տորթն ամբողջությամբ պատել նախապես առանձնացրած փշրանքներով, 1-2 ժամ թողնել սառնարանում

Մատուցել 1 բաժակ տաք թեյի հետ )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում