Բաղադրիչներ
3 ձու
80 գ շաքարավազ
80 գ ալյուր
20 կակաո
50 մլ կաթ
3 ճ/գ ձեթ
աղ
1 թ/գ փխրեցուցիչ
Կոկոսով միջուկի համար`
200 մլ կաթ
100 գ կարագ
3ճ/գ շաքարավազ
250 կոկոսի փաթիլներ
100 գ խտացրած կաթ
Ջնարակի համար`
80 մլ սերուցք
100 գ շոկոլադ
Կաղապարի չափը` 18 սմ
Պատրաստման եղանակը
3 ձվին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ և 5-7 րոպե հարել
Ավելացնել ձեթ, կաթ և շարունակել հարել
Ալյուրն ու կակոն խառնել իրար, ավելացնել փխրեցուցիչ, լցնել ձվային զանգվածի մեջ և լավ խառնել
Կաղապարի մեջ սննդային թուղթ փռել, խմորը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Կոկոսի միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է կաթսայի մեջ շաքարավազ լցնել, ավելացնել կաթ, կարագ, խտացրած կաթ, դնել կրակին՝ անընդհատ խառնելով հասցնել եռման աստիճանի
Ավելացնել կոկոսի փաթիլները՝ անընդհատ խառնելով թողնել թույլ կրակին 2-3 րոպե, որից հետո թողնել սառչի
Խմորը բաժանել 3 հավասար մասերի, թրջել կաթով կամ սերուցքով
Կրեմը Բաժանել 2 հավասար մասերի, 2 շերտի վրա քսել, տարածել, իսկ 3-րդ շերտը միայն թրջել: Ծածկել սննդային պոլիէթիլենով և 2-3 ժամ թողնել սառնարանում
Ջնարակի պատրաստման համար անհրաժեշտ է շոկոլադին ավելացնել սերուցք և հալեցնել
Տորթն ամբողջությամբ պատեք ջնարակով և մատուցեք )))
Բարի ախորժակ