Այսպիսի տաք ուտեստն անտաարբեր չի կարող թողնել համեղը սիրողներին: Խոզի մսի պատրաստման միանգամայն նոր, յուրաօրինակ բաղադրատոմս

Բաղադրիչներ

0,9 կգ խոզի փափկամիս

1 տուփ մարինացված անանաս

150 -170 գ պանիր

60-90 գ մայոնեզ

70-80 գ մարինացված եգիպտացորեն

1 թ/գ աղ

½ թ/գ սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Անանասի ջուրը լցնել որևէ խոր տարայի մեջ, խոզի փափկամիսը դնել նրա մեջ, ծածկել և 3 ժամ թողնել սառնարանում

Այնուհետև հանել սառնարանից, համեմել աղով, սև պղպեղով, դնել հրակայուն տարայի մեջ

Մեկական թ/գ մայոնեզ քսել յուրաքանչյուր մսի վրա

Յուրաքանչյուր մսի վրա դնել մեկական անանաս

Յուրաքանչյուր անանասի կենտրոնում դնել մեկական թ/գ եգիպտացորեն

Դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Հանել, քերած պանիր ավելացնել և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք զարդարել չերրի լոլիկով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում