Այսպիսի ուտեստից հրաժարվելն անհնար է` այնքա՜ն համեղ է: Կարտոֆիլով և մսով ջեռեփուկ

Բաղադրիչներ

1 կգ կարտոֆիլ

2 գլուխ սոխ

2 գազար

1 ատամիկ սխտոր

400 գ աղացած միս

100 գ մարինացված

ոլոռ

300 մլ լոլիկի պյուրե

աղ

սև պղպեղ

ձիթայուղ

մաղադանոս

125 գ սորուցքային պանիր

150 գ պանիր

2 ճ/գ պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրել, աղաջրի մեջ խաշել (մոտ 1 թ/գ աղ)

Այնուհետև ճզմել, համեմել սև պղպեղով, ավելացնել մանրացրած մաղադանոս, սերուցքային պանիր և լավ խառնել

Սոխը խորանարդաձև կտրատել, 1 րոպե տապակել ձիթայուղի մեջ

Ավելացնել խորանարդաձև կտրատած գազարը, ճզմած սխտորը, խառնել և թողնել 2 րոպե

Ավելացնել աղացած միսը, թողնել 6-7 րոպե

Ավելացնել մարինացված ոլոռը, լոլիկի պյուրեն (կարելի է փոխարինել ջրով բացած տոմատի մածուկով), լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 20 րոպե

Հրակայուն տարայի մեջ ձիթայուղ լցնել, պաքսիմատ ցողել

Կարտոֆիլի մի մասը լցնել, հավասարապես տարածել, ավելացնել կտրտած պանիր

Ավելացնել տապակած միսը, պանիր շարել

Լցնել կարտոֆիլի մնացած մասը, պատառաքաղով ձևավորել, ձիթայուղ քսել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում