Բաղադրիչներ
10-11 կտոր հաց (բատոն)
1 հատ լոլիկ
2 խաշած ձու
1 քաղցր պղպեղ
100-150 գ երշիկ կամ խոզապուխտ
սամիթ
100-150 գ պանիր
2-3 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Լոլիկը, պղպեղը, երշիկն ու ձուն խորանարդաձև կտրատել
Ավելացնել քերած պանիր, մանրացրած սամիթ, մայոնեզ, մի պտղունց աղ և լավ խառնել
Յուրաքանչյուր հացի վրա 1ճ/գ խճողակ դնել, տեղափոխել 180°С տաքացրած ջեռոց և թողնել 10 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ