Բաղադրիչներ
1 սմբուկ
1 շերտավոր խմոր
ձիթայուղ
աղ
ռեհան
200 գ պանիր (ցանկալի է` մոցարելլա)
չերրի լոլիկ
70 գ տոմատի մածուկ
1 ձվի դեղնուց + 2 ճ/գ կաթ
քնջութ կամ մակ
Պատրաստման եղանակը
Սմբուկը շրջանաձև կտրատել, 2 կողմից պատել ձիթայուղով, համեմել աղով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Շերտավոր խմորը բաժանել 10 ուղղանկյունների
Տոմատի մածուկին ավելացնել 1 թ/գ ձիթայուղ, մի պտղունց աղ, չոր ռեհան կամ օրեգանո, լավ խառնել և 1-ական թ/գ դնել յուրաքանչյուր խմորի կտորի վրա
1 կտոր պանիր և սմբուկ դնել
Անկյունները հավաքել
Ձվի դեղնուցին ավելացնել կաթ, լավ խառնել և քսել խմորին: Ավելացնել մակ կամ քնջութ, քերած պանիր, լոլիկ և դնել 190°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ