Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
1 փոքր կտոր կարագ
ձիթայուղ
3 քաղցր պղպեղ
6-7 հատ սունկ
13 հատ չերի լոլիկ
աղ
սև պղպեղ
100 գ պանիր
4 ձու
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ կարագ դնել, ձիթայուղ լցնել, սոխը խորանարդաձև կտրատել և տապակել 2-3 րոպե

Պղպեղները կիսալուսնաձև կտրատել և ավելացնել սոխին

Սունկը կտրատել և ավելացնել տապակին

Լոլիկները կիսել և ավելացնել տապակին, համեմել աղով, սև պղպեղով

Պանիրը խորանարդաձև կտրատել և ավելացնել տապակին

Ավելացնել ձու, մանրացրած մաղադանոս

Նախաճաշը պատրաստ է )))

Բարի ախորժակ