Բաղադրիչներ
Խմորի համար`
200 մլ կաթ
1 թ/գ աղ
10 գ փխրեցուցիչ
300 գ ալյուր
Միջուկի համար`
300 գ պանիր
1 թ/գ քնջութ
մաղադանոս
1 թ/գ սև սերմեր
Պատրաստման եղանակը
Կաթին ավելացնել աղ: Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, մաս-մաս ավելացնել կաթին, խառնել և խմոր հունցել

Ծածկել և թողնել 15 րոպե

Խմորը բացել, գրտնակել, անկյունները կտրել

Պանիրը երկարությամբ կտրատել, ավելացնել քնջութ, սև սերմեր, մանրացրած մաղադանոս

Պանիրները որոշակի հեռավորությամբ շարել խմորի վրա, ապա կտրել և առանձնացնել

Յուրաքանչյուրը փաթաթել, պատառաքաղի օգնությամբ անկյուններն ամրացնել

2 կողմից տապակել ծեթի մեջ (ձեթը մի քիչ շատ լցնել)

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ