Բաղադրիչներ
250 գ շամպինյոն
40 մլ ձեթ
1 գլուխ սոխ
400 գ բրոկոլի
400 գ աղացած միս
0,5 թ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
1 թ/գ համեմի աղացած սերմ
1 թ/գ օրեգանո
2-3 ատամիկ սխտոր
150 գ պանիր
300 գ լավաշ
20 գ կարագ
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ 40 մլ ձեթ լցնել, սոխը խորանարդաձև կտրատել և տապակել 1 րոպե, ապա ավելացնել մանր խորանարդիկներով կտրատած սունկը

Ավելացնել աղացած միսը, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել համեմի աղացած սերմ, օրեգանո, մանրացրած սխտոր և լավ խառնել

Ավելացնել մանր կտրատած բրոկոլին, թողնել 1-2 րոպե, ապա անջատել կրակը, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե

Ավելացնել քերած պանիր և լավ խառնել

Լավաշը ուղղանկյունաձև կտրատել, յուրաքանչյուրի վրա 2 թ/գ խճողակ լցնել և ռուլետի պես փաթաթել

Լավաշի վերևի մասին ջուր քսել, որպեսզի կպչեն իրար

Թավայի մեջ կարագ քսել։ Ռուլետները բոլոր կողմերից տապակել

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ