Այսպիսի յուրօրինակ, համեղ և հագեցնող աղցան դուք դեռ չեք փորձել: Բանջարեղենային աղցան

Բաղադրիչներ

3 սմբուկ

4-5 բուլղարական պղպեղ

3 գլուխ սոխ

1 թ/գ համեմի աղացած սերմ

1,5 թ/գ աղ

1 թ/գ սխտորի փոշի

50 մլ ձիթայուղ

2 ճ/գ 5% խնձորի քացախ

2 ճ/գ սոյայի սոուս

1 թ/գ շաքարավազ

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Սմբուկը, պղպեղը, սոխը միջին երկարությամբ կտրատել, ավելացնել աղ, համեմի աղացած սերմ, սխտորի փոշի, ձիթայուղ, լավ խառնել, լցնել նախապես յուղաթուղթ փռած ջեռոցի թավայի մեջ, ծածկել յուղաթղթով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե

Խնձորի քացախին ավելացնել սոյայի սոուս, շաքարավազ, լավ խառնել և լցնել արդեն պատրաստ բանջարեղենի վրա

Ավելացնել մաղադանոս, լավ խառնել, թողնել 10 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում