Այսպիսի յուրօրինակ կոտլետներ դուք դեռ չեք փորձել: Սոուսով կոտլետներ` ջեռոցում

Բաղադրիչներ

650 գ աղացած միս

60 գ վարսակի փաթիլներ

2 ձու

աղ

սև պղպեղ

30 գ պարմեզան պանիր

կանաչ սոխ

մաղադանոս

սամիթ

1 ատամիկ սխտոր

200 գ հալած պանիր

100 գ փափուկ կաթնաշոռ

100 գ քերած պանիր

ձիթայուղ

պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել վարսակի փաթիլներ, 2 ձու, աղ, սև պղպեղ, պարմեզան պանիր, կանաչ սոխ և լավ խառնել

Միջին չափի շրջանակներ ձևավորել

Սամիթը, մաղադանոսը, սխտորը, հալած պանիրը, փափուկ կաթնաշոռը  բլենդերով հարել

Լցնել խոր տարայի մեջ, ավելացնել քերած պանիր և լավ խառնել

Հրակայուն տարայի մեջ ձիթայուղ լցնել, պաքսիմատ ցողել և դասավորել մսե շրջանակները

Մսերի վրա գդալով փոսիկ անել և յուրաքանչյուրի մեջ 1ճ/գ պանրային զանգվածից դնել: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Մատուցե՛ք, քանի դեռ տաք են )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում