Բաղադրիչներ
170 գ պանիր
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
12-15 հատ սունկ
ձիթայուղ
կարագ
4 հատ կարտոֆիլ
Չերի լոլիկ
1 կգ հավի կրծքամիս կամ բդիկներից առանձնացնել փափուկ հատվածները
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել, սխտոր, ցանկացած ձեր սիրելի համեմունքներից և խառնել
Սոխը խորանարդաձև կտրատել, սունկը բաժանել միջին չափի կտորների
Թավայի մեջ ձիթայուղ լցնել, 1 կտոր կարագ դնել, տապակել նախ սոխը, ապա ավելացնել սունկը
Կարտոֆիլը մաքրել, շրջանաձև կտրատել: Հրակայուն տարայի մեջ մի քիչ ձեթ լցնել, կարտոֆիլները շարել, մի քանի հատ լոլիկ վերցնել, կիսել, ավելացնել կարտոֆիլին, այնուհետև մի քիչ պանիր ավելացնել
Հավի միսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև պղպեղով և ավելացնել ընդհանուր զանգվածին
Նորից ավելացնել լոլիկ, պանիր
Ավելացնել տապակած սունկը, ապա պանիր ցանել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 50 րոպե
Զարդարել մաղադանոսով և մատուցել )))
Բարի ախորժակ