Այսպիսի համեղ ընթրիքը դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին: Կարտոֆիլե ռուլետներ` տապակած սնկով

Բաղադրիչներ

400 գ կարտոֆիլ

300 գ սունկ

100 մլ ջուր

50 գ ալյուր

1 գլուխ սոխ

1 ճ/գ տոմատի մածուկ

սամիթ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խաշել և ճզմել, սունկը և սոխը կտրատել, տապակել, տոմատի մածուկը ջրով բացել, համեմել աղով, սև պղպեղով

Կարտոֆիլին ավելացնել ձեթ, ալյուր, լավ խառնել (պետք է ստացվի փափուկ խմորի պես),և սննդային պոլիէթիլենի վրա ուղղանկյունաձև տարածել

Կարտոֆիլի վրա լցնել տապակած սունկը, ռուլետի պես փաթաթել և կտրտել

Դնել հրակայուն տարայի մեջ, լցնել տոմատի մածուկով սոուսը (ցանկության դեպքում կարելի է նաև քերած պանիր ավելացնել) և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք զարդարել մանրացրած սամիթով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում