Այսպիսի համեղ ընթրիք դուք դեռ չեք փորձել: Մսով և կարտոֆիլով կոլոլակներ` ջեռոցում

Բաղադրիչներ

700 գ աղացած միս

4 կարտոֆիլ

250 գ պանիր

2 գլուխ սոխ

2 գազար

1 պղպեղ

250 գ տոմատի սոուս

2 ձու

ձիթայուղ

աղ

սև և կարմիր պղպեղներ

քիմիոն, ուրց, օրեգանո

150 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել 2 ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, ուրց, օրեգանո, 200 գ քերած պանիր, խորանարդաձև կտրատած 1 գլուխ սոխ: Խաշած կարտոֆիլը ճզմել և ավելացնել մյուս բաղադրիչներին, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել 1 ժամ սառնարանում

1 գլուխ սոխը կտրատել, 2 րոպե տապակել ձիթայուղով, ավելացնել խորանարդաձև կտրատած գազար, պղպեղ, աղ, խառնել, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 10 րոպե

Ավելացնել տոմատի սոուս, օրեգանո, սև պղպեղ, 150 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել ևս 3 րոպե

Մի մասը լցնել կաղապարի մեջ, մսից գնդիկներ ձևել և շարել

Ավելացնել բանջարեղենային սոուսի մնացած մասը, 50 գ քերած պանիր և դնել 190°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Զարդարեք մանրացրած կանաչեղենով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում