Բաղադրիչներ
300 գ ալյուր
աղ
10 գ վանիլային շաքարավազ
125 գ կարագ
1 թ/գ փխրեցուցիչ
50 գ շաքարի փոշի
1 ձու
3 ճ/գ սառը ջուր
60 գ շոկոլադ
մուգ շոկոլադ (կարելի է փոխարինել մուրաբայով)
Պատրաստման եղանակը
Ալյուրին ավելացնել մի պտղունց աղ, վանիլային շաքարավազ, փխրեցուցիչ, կարագ և լավ տրորել
Ավելացնել շաքարի փոշի, 1 ձու, սառը ջուր, լավ խառնել և խմոր հունցել
Դնել պակետի մեջ և 40 րոպե թողնել սառնարանում
Գրտնակել, երկարությամբ բաժանել 3 հավասար մասերի
Մուգ շոկոլադը հալեցնել, 1 բարակ շերտով լցնել խմորի մի կողմի վրա և ռուլետի պես փաթաթել
Բաժանել կտորների, շարել ջեռոցի տապակի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))
Բարի ախորժակ