Բաղադրիչներ
2 հավի կրծքամիս
աղ
սև և կարմիր պղպեղներ
1 ճ/գ կարագ
2 կարտոֆիլ
1 գլուխ սոխ
2 ձու
200 մլ սերուցք
աղ
ուրց
քրքում
140 գ պանիր
1 լոլիկ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով և թողնել 10 րոպե
Տապակել կարագով, թողնել մի փոքր կարմրի, այնուհետև ավելացնել մանրացրած սոխ
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ձիթայուղ և 25-30 րոպե դնել 200°С տաքացրած ջեռոցում
Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել սերուցք, աղ, սև պղպեղ, ուրց, քրքում և լավ խառնել
Կարտոֆիլին ավելացնել տապակած միսը, պատրաստած սոուսը
Ավելացնել քերած պանիր, շրջանաձև կտրատած լոլիկ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Զարդարել մանրացրած մաղադանոսով և մատուցել )))
Բարի ախորժակ