Բաղադրիչներ
500 գ խոզի միս
10 հատ կարտոֆիլ (ցանկալի է երիտասարդ)
4-5 ատամիկ սխտոր
սամիթ
2-3 ճ/գ ձեթ
30 գ կարագ
1 թ/գ աղ
1 թ/գ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Միսը խորանարդաձև կտրատել, տապակել 20 րոպե լավ տաքացած ձեթի մեջ, ապա հանել թավայից
Նույն թավայի մեջ կարագ դնել, լցնել կարտոֆիլը (մեծ չափի կարտոֆիլները կիսել, իսկ փոքրերը թողնել ամբողջական), թողնել մինչև պատրաստ լինելը (15րոպե)
Ավելացնել տապակած միսը, համեմել աղով, սև պղպեղով և թողնել ևս 5 րոպե
Ավելացնել մանրացրած սխտոր, սամիթ, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե
Եվ ահա՛ պատրաստ է )))
Բարի ախորժակ