Բաղադրիչներ
500 գ տավարի փափկամիս
1 գլուխ սոխ
1 հատ գազար
1 հատ լոլիկ
4-5 հատ կարտոֆիլ
3-4 հատ թթու վարունգ
1 ճ/գ տոմատի մածուկ
3-4 ատամիկ սխտոր
½ թ/գ համեմի աղացած սերմ
թարմ համեմ, սամիթ, մաղադանոս
աղ
սև պղպեղ
150-200 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը երկարությամբ կտրատել և տապակել

Միսը կտրատել երկարությամբ և տապակել առանձին թավայի մեջ

Մսին ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխը, թողնել 2-3 րոպե

Ավելացնել երկարությամբ կտրատած գազարը և թողնել 2-3 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկը, եռման ջուր, թողնել 5-6 րոպե

Ավելացնել երկարությամբ կտրատած թթու վարունգը, տոմատի մածուկը, համեմի աղացած սերմը, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել 5-6 րոպե

Համեմել մի պտղունց աղով, ավելացնել տապակած կարտոֆիլը և մանրացրած սխտորը: Ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին ևս 10 րոպե

Զարդարեք կանաչեղենով և մատուցեք )))

Բարի ախորժակ