Դդմիկով դոլմա
Բաղադրիչներ
1500 գ դդմիկ
400 գ աղացած միս
100 գ բլղուր
80 գ սոխ
200 գ կարտոֆիլ
3 ճաշի գդալ տոմատի մածուկ
30 գ կարագ
600 մլ ջուր
200 գ թթվասեր
2 ատամիկ սխտոր
10 գ սամիթ
1/2 թեյի գդալ կարմիր աղացած պղպեղ
1/2 թեյի գդալ սև պղպեղ
1.5 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
Բլղուրը թրջել, թողնել 30 րոպե:
Տոմատի մածուկին ավելացնել աղը, սև պղպեղը, և 400 մլ ջրով լավ խառնել:
Բլղուրը քամել, ավելացնել աղացած միսը, մանր կտրատված սոխը, աղ, կարմիր պղպեղը, կարագը, և լավ խառնել:
Կարտոֆիլը կլոր կտրատել, շարել կաթսայի մեջ:
Դդմիկը բարակ շերտով կտրատել:
Ֆարշը գդալով լղնել դդմիկի շերտի վրա, և ոլորել:
Դասավորել կաթսայի մեջ, վրան լցնել տոմատի մածուկով պատրաստված սոուսը:
Վրան դնել ափսե, և եփել հանդարտ կրակի վրա 30 րոպե:
Թթվասերի մեջ լցնել մանր կտրատված սամիթը:
Ավելացնել ճզմած սխտորը, և լավ խառնել:
Մատուցել թթվասերի սոուսով:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: