Այսպիսի արագ, բյուջետային և առողջ նախաճաշի բաղադրատոմսը պետք կգա բոլոր աղջիկներին և կանանց: Վարսակի փաթիլներով և ձվով նախաճաշ

Բաղադրիչներ

2 ճ/գ վարսակի փաթիլներ

50 մլ տաք կաթ

2 ձու

1 ճ/գ հալած պանիր

աղ

1 ճ/գ ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Վարսակի փաթիլների վրա տաք կաթ լցնել, խառնել և թողնել 2 րոպե

2 ձու ավելացնել, հալած պանիր, մի պտղունց աղ և լավ խառնել

Թավայի մեջ ձիթայուղ լցնել, տարածել, խմորը լցնել և ծածկել կափարիչով

2 կողմից տապակել թույլ կրակի վրա 3-4 րոպե

Նախաճաշելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում