Բաղադրիչներ
1 գլուխ կարմիր սոխ
1 հատ գազար
1 թ/գ աղ
1 թ/գ շաքարավազ
0,5 թ/գ համեմի աղացած սերմ
0,5 թ/գ սև պղպեղ
80 մլ բուսայուղ
1-2 ատամիկ սխտոր
1,5 ճ/գ խնձորի քացախ
350 գ տավարի խաշած միս
1 հատ գազար
1 հատ բուլղարական պղպեղ
150 գ խաշած լոբի
150 գ մարինացված եգիպտացորեն
40 գ թարմ սամիթ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել քերած գազար, աղ, շաքարավազ, համեմի աղացած սերմ, սև պղպեղ, ճզմած սխտոր

Ձեթը լավ տաքացնել, ավելացնել գազարին և լավ խառնել: Ավելացնել քացախ, խառնել և թողնել 10 րոպե

Տավարի խաշած միսը երկարությամբ կտրատել

Վարունգը և պղպեղը երկարությամբ կտրատել

Կտրատած բաղադրիչները խառնել իրար, ավելացնել գազարը, խաշած լոբին, եգիպտացորենը, մանրացրած սամիթը և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ