Այսպիսի աղցանը հավասարազոր է թեթև ընթրիքին: Շատ համեղ, կարտոֆիլով աղցան

Բաղադրիչներ

5 հատ խաշած կարտոֆիլ

150 գ ապխտած երշիկ կամ նրբերշիկ

1 կարմիր սոխ

4 ճ/գ թթվասեր

2-3 հատ մարինացված վարունգ (եթե փոքր են` 5 հատ)

1 թ/գ ֆրանսիական մանանեխ

0,5 թ/գ աղ

0,5 թ/գ սև պղպեղ

3 թ/գ ձիթայուղ

3 ճ/գ կիտրոնի հյութ

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը կտրատել միջին չափով, ավելացնել ձիթայուղ, կիտրոնի հյութ, աղ, սև պղպեղ, կտրտած մաղադանոս, լավ խառնել և թողնել 5-7 րոպե

Մարինացված վարունգը, երշիկը, սոխը խորանարդաձև կտրատել և ավելացնել կարտոֆիլին

Ավելացնել մանանեխը, թթվասերը և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում