Բաղադրիչներ
500 գ գազար
150 գ պանիր
4 խաշած ձու
250 գ թթվասեր
2 ատամիկ սխտոր
1 թ/գ կիտրոնի հյութ
Համեմ
աղ
Պատրաստման եղանակը
Գազարը քերել կորեական ձևով կամ բարակ, երկար կտրատել: 1 ատամիկ սխտորը մի քանի վայրկյան տապակել, ապա ավելացնել գազարն ու թողնել 3-4 րոպե։ Ավելացնել աղ, կիտրոնի հյութ, թողնել ևս 1 րոպե և վերցնել կրակից

Տապակած գազարին ավելացնել խոշոր կտրատած ձու, քերած պանիր, մանրացրած համեմ, թթվասեր, 1 ատամիկ ճզմած սխտոր, լավ խառնել և մատուցել )))

Բարի ախորժակ