Այսուհետ ձեր պատրաստած տորթերը կպահպանեն իրենց գեղեցիկ տեսքն ու փայլը: Ինչպես պատրաստել փայլուն ջնարակ

Բաղադրիչներ

6 ճ/գ կակաո

7 ճ/գ շաքարավազ

8 ճ/գ կաթ

2-3 ճ/գ 27% սերուցք

1 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնել կակաոն, շաքարավազը, լավ խառնել, ավելացնել կաթ, սերուցք, խառնել այնքան, մինչև կդառնա համասեռ զանգված

Տեղափոխել գազօջախի վրա, թողնել թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով հասցնել եռման աստիճանի

Եռալուց 2 րոպե անց ավելացնել ձեթ, լավ խառնել և վերցնել կրակից

Շտապեք զարդարել խմորեղենները )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում