Բաղադրիչներ
200 գ սպագետտի
2 ձու
2 ճ/գ քացախ
20-30 գ ռեհան
30 գ պարմեզան պանիր
1 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
2 ձու խաշել` ջրի մեջ 2 ճ/գ քացախ լցնելով
Ձուն, ռեհանը լցնել բլենդերի մեջ, ավելացնել 3-4 ճ/գ ջուր, 4 ճ/գ ձիթայուղ, աղ, սև պղպեղ, պարմեզան պանիր և հարել
Սպագետին խաշել
Թավայի մեջ ձիթայուղ լցնել, 1 ատամիկ սխտոր դնել, 1 րոպե տապակել և հանել
Սպագետտիի ջրից 3 ճ/գ լցնել թավայի մեջ, ապա ավելացնել սպագետտին, 3-4 րոպե թողնել
Ավելացնել սոուսը, լավ խառնել
Ձիթայուղ ավելացնել և մատուցել )))
Բարի ախորժակ