Բաղադրատոմսեր Սառը ուտեստներ

Այս տնական աջիկան եփելու կարիք չկա, ընդամենը հարկավոր է 5 րոպե

Աջիկա
20 часов
Ի՞նչը կլրացնի անուշահոտ խորոված մսի ն, դե իհարկե տնական աջիկան:

Բաղադրիչներ

  • 400 գ լոլիկ
  • 3-4 ատամիկ սխտոր
  • աղ
  • 0.5 թեյի գդալ աղացած համեմի սերմ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 1 հատ խնձոր
  • 1 կապ կանաչի (ըստ ցանկության)
  • 1 թեյի գդալ խմելի–սունելի
  • 1 թեյի գդալ չորացրած ռեհան
  • 0.25 թեյի գդալ կծու չիլի պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Կանաչին մանր կտրատել: կարող եք նաև 1 կապից շատ վերցնել՝ ըստ նախասիրության: Համեղ է ստացվում մաղադանոսով, սամիթով կամ համեմով:
  • Թթվաքաղցր խնձորը անցկացնել քերիչով, նախապես հեռացնելով կեղևը:
  • Կանաչին խառնել խնձորին, սխտորը ճզմել, և ավելացնել կանաչիին:
  • Լոլիկները անցկացնել մսաղացով, և լցնել մեծ տարայի մեջ:
  • Ավելացնել համեմունքները և աղը, լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: