Այս տարբերակով` կոտլետները ստացվում են անհամեմատ գեղեցիկ, համեղ և հյութալի: Կոտլետի բաղադրատոմս

Բաղադրիչներ

500 գ աղացած միս

1/3 թ/գ սոդա

½ թ/գ աղ

սև պղպեղ

1 թ/գ օսլա

2 ատամիկ սխտոր

2-3 ճ/գ սերուցք կամ կաթ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, սոդա, օսլա և մանրացրած սխտոր

Ավելացնել կաթ կամ սերուցք, լավ խառնել և լցնել պոլիէթիլենի մեջ

Անհրաժեշտ է 7-10 րոպե լավ ծեծել միսը` հենց պակետի մեջ, ապա 1 ժամ թողնել սառնարանում

Մոտ 40-50 գ միս վերցնել և խողովակի ձև տալ

Յուրաքանխյուր մսե խողովակը տապակել բոլոր կողմերից թույլ կրակի վրա և փակ կափարիչով

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում