Այս տարբերակը դուր կգա և իհարկե կհագեցնի ողջ ընտանիքին: Տապակած կոլոլակ` կարտոֆիլով

Բաղադրիչներ

2-3 մեծ կարտոֆիլ

400 գ աղացած միս

1 գլուխ սոխ

2 ատամիկ սխտոր

մաղադանոս

50 մլ ջուր

1 ճ/գ սոյայի սոուս

150-200 մլ տոմատի սոուս

1/3 թ/գ շաքարավազ

չորացրա ռեհան

աղ

սև պղպեղ

1 դապնու տերև

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը երկարությամբ բաժանել 6 մասերի, 2 կողմից հատ-հատ մի փոքր կարմրացնել

Աղացած մսին ավելացնել աղացած կամ մանր կտրատած սոխ, մանրացրած մաղադանոս, աղ, սև պղպեղ, սոյայի սոուս և լավ խառնել

Մսից օվալաձև գնդիկներ անել, 2 կողմից մի փոքր կարմրացնել

Ավելացնել տապակած կարտոֆիլը, համեմել աղով, ավելացնել 50 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 15 րոպե

Տոմատի սոուսին ավելացնել շաքարավազ, սև պղպեղ, չորացրած ռեհան, լավ խառնել, ավելացնել տապակին: Ավելացնել 1 դափնու տերև, ծածկել կափարիչն ու թողնել 7-10 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում