Այս սմբուկով ուտեստը ուղղակի աննկարագրելի համ ունի, վայրկենապես կսպառվի, և շատ անգամներ կպատրաստեք

Տապակած բանջարեղեն

Բաղադրիչներ
600 գ հավի կրծքամիս
2 հատ սմբուկ
2 հատ քաղցր պղպեղ
2-3 հատ սխտոր
մաղադանոս
1 ճաշի գդալ քունջութ
աղ
100 մլ սոյայի սոուս
1 ճաշի գդալ մեղր
1/2 կիտրոն
1/2 աղացած համեմի սերմ
1 թեյի գդալ պապրիկա
1/4 թեյի գդալ աղացած պղեղներ
բուսայուղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը մանր կտրատել, վրան աղ ցանել, և բուսյուղով տապակել:

Սմբուկը ուղանկյուն երկարությամբ կտրատել, ավելացնել հավի կրծքամսին:

Ավելացնել նաև երկարությամբ կտրատված պղպեղը:

Ավելացնել համեմունքները, սոյայի սոուսը, սխտորը, և լավ խառնել:

Ավելացնել կիտրոնի հյութը և մեղրը:

Մատուցելիս վրան ավելացնել քունջութը և մաղադանոսը:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում