Այս պահածոն միանշանակ պատրաստել է պետք. սմբուկի տնական խավիար Ձեր իսկ ձեռքերով պատրաստված

Սմբուկի խավիար

Բաղադրիչներ
2 կգ սմբուկ
600 գ քաղցր պղպեղ
1 հատ կծու պղպեղ
600 գ լոլիկ
600 գ սոխ
2 ճաշի գդալ տոմատի մածուկ
200 մլ բուսայուղ
1 թեյի գդալ խմելի-սունելի
1 ճաշի գդալ համեմի աղացած սերմ
1 թեյի գդալ իմերիթական շաֆրան
1 թեյի գդալ սև պղպեղ
3 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

Սմբուկը մանր խորանարդներով կտրատել, վրան աղ ցանել, թողնել 30 րոպե:

Լոլիկը և սխտորը բլենդերով հարել:

100 մլ բուսայուղով տապակել սմբուկը:

Սոխը մանրացնել, տապակել բուսայուղով:

Քաղցր պղպեղը մանր կտրատել:

Կծու պղպեղը մանր կտրատել, խառնել քաղցր պղպեղին, ավելացնել սոխի վրա:

Տոմատի մածուկին ավելացնել համեմունքները, լցնել սոխի վրա, և լավ խառնել:

Ավելացնել լոլիկի խյուսը, և լավ խառնել:

Ավելացնել տապակած սմբուկը: Թողնել մինչև եռռալը, այնուհետև դնել թույն կրակի վրա 35 րոպե:

Լցնել ստերիլ տարաների մեջ, և պահածոյացնել: Ծածկել տաք ծածկոցով:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում