Այս ուտեստն առաջինն է վերջանում սեղանից: Լցոնած սունկ

Բաղադրիչներ

600 գ շամպինյոն

ձիթայուղ

1 գլուխ սոխ

½ պղպեղ

1 ատամիկ սխտոր

200 գ աղացած միս

աղ

սև և կարմիր պղպեղներ

կոճապղպեղ

պանիր չեդեր

60 մլ տոմատի սոուս

60 մլ ջուր

120 գ պանիր մոցարելլա

մաղադանոս

օրեգանո

Պատրաստման եղանակը

Սոխը, սխտորը, պղպեղը մանրացնել և 3 րոպե տապակել ձիթայուղով

Ավելացնել աղացած միսը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, կոճապղպեղով և թողնել միջին ջերմության կրակին 10 րոպե

Ավելացնել տոմատի սոուսը, թողնել 1 րոպե, ավելացնել 60 մլ ջուր, լավ խառնել և թողնել կրակին այնքան, որ ջուրն ամբողջությամբ գոլորշիանա

Ավելացնել մանրացրած մաղադանոս, 1 կտոր չեդեր պանիր, լավ խառնել և վերցնել կրակից

Սնկերի ոտիկները հեռացնել, յուրաքանչյուրի մեջ մի քիչ ձիթայուղ, աղ լցնել, ստացված խճողակից 1-ական թ/գ դնել, ավելացնել պանիր մոցարելլա, օրեգանո, ձիթայուղ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում