Այս ուտեստն առանձնանում է իր յուրահատուկ սոուսով և պատրաստման հետաքրքիր եղանակով։ Հավի տապակած կրծքամիս՝ սոուսով

Բաղադրիչներ

500 գ հավի կրծքամիս

3 ատամիկ սխտոր

3 ճ/գ սոյայի սոուս

աղ

սև պղպեղ

1 ձու

2 ճ/գ եգիպտացորենի օսլա

1 բաժակ ալյուր

կանաչ սոխ

1 բաժակ հավի արգանակ + 4 ճ/գ սոյայի սոուս

3 ճ/գ շականակագույն շաքարավազ

3 ճ/գ կետչուփ

1 ճ/գ քնջութի յուղ

1 ճ/գ քացախ

0,5 բաժակ ջուր + 1 ճ/գ եգիպտացորենի օսլա

Պատրաստման եղանակը

Հավի միսը խորանարադաձև կտրատել, ավելացնել ճզմած սխտոր, սոյայի սոուս, աղ, սև պղպեղ, ձու, եգիպտացորենի օսլա և լավ խառնել

Ավելացնել 1 բաժակ ալյուր, լավ խառնել և տապակել առատ ձեթի մեջ

Կանաչ սոխը կտրատել, 1 րոպե տապակել, ավելացնել հավի արգանակ, սոյայի սոուս, շականակագույն շաքարավազ, կետչուպ, քնջութի յուղ, քացախ, լավ խառնել և թողնել եռա

0,5 բաժակ ջրին ավելացնել 1 ճ/գ եգիպտացորենի օսլա, խառնել և ավելացնել արգանակին։ Թողնել 10 րոպե։ Այն պետք է մի քիչ թանձրանա

Ավելացնել տապակած միսը, լավ խառնել, թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից

Կարող եք զարդարել քնջութով, կանաչ սոխով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում