Բաղադրիչներ
1 կգ հավի բուդ
6-7 հատ կարտոֆիլ
2 ճ/գ տոմատի մածուկ
2 ճ/գ ձեթ
1 թ/գ համեմի աղացած սերմ
1 թ/գ աղ
1-ական թ/գ սև և կարմիր պղպեղներ
100 մլ ջուր
1 գլուխ կարմիր սոխ
1 թ/գ շաքարավազ
սամիթ, համեմ, մաղադանոս
2 ճ/գ 6 % խնձորի քացախ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, ավելացնել միսը
Առանձին տարայի մեջ տոմատի մածուկ լցնել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի աղացած սերմ, ձեթ և լավ խառնել
Ավելացնել ջուր, խառնել, ավելացնել մսին ու կարտոֆիլին, լավ խառնել և թողնել 30 րոպե
Լցնել կաղապարի մեջ, ծածկել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Հանել փայլաթիթեղը և ևս 40 րոպե թողնել ջեռոցում
Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել մանրացրած կանաչեղեն, շաքարավազ, խնձորի քացախ
Ստացված խառնուրդով զարդարեք և մատուցեք )))
Բարի ախորժակ