Բաղադրիչներ
900 գ կարտոֆիլ
1 գլուխ սոխ
150 գ բեկոն
աղ
սև պղպեղ
ուրց
ձիթայուղ
80 գ պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կիսալուսնաձև կտրատել, 20 րոպե թողնել աղաջրի մեջ, ապա ջրքամել, չորացնել, ավելացնել մի պտղունց աղ, սև պղպեղ, ուրց, ձիթայուղ և լավ խառնել
Կաղապարի ներսը պատել ձիթայուղով, կարտոֆիլը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 45 րոպե
Սոխը, բեկոնը խորանարդաձև կտրատել, 5 րոպե տապակել, ապա ավելացնել կարտոֆիլին
Ավելացնել քերած պանիր և ևս 7-10 րոպե թողնել ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ