Այս ուտեստը պատրաստելն արդեն իսկ հաճելի է և տրամադրող: Լցոնած պղպեղների լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

2 հատ հավի կրծքամիս

աղ

սև պղպեղ

2 լոլիկ

սամիթ կամ մաղադանոս

կանաչ սոխ

3 ճ/գ թթվասեր

2-4 գունավոր պղպեղ

Սոուսոի համար`

3 ձու

3 ճ/գ թթվասեր

100 գ պանիր

50 պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել կտրտած կանաչ սոխ, սամիթ կամ մաղադանոս

Լոլիկը խորանարդաձև կտրատել և ավելացնել մսին

Ավելացնել թթվասեր, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Գունավոր պղպեղները կիսել, մքարել, 2 ճ/գ խճողակ լցնել, դնել հրակայուն տարայի մեջ

Սոուսի համար 3 ձվին ավելացնել քերած պանիր, թթվասեր, պաքսիմատ և լավ խառնել

Յուրաքանչյուր պղպեղի վրա 1-1,5 թ/գ սոուս լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Շտապե՛ք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում