Բաղադրիչներ
600 գ շամպինյոն
1 հավի կրծքամիս կամ բուդ
70 գ պանիր
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
1 ճ/գ թթվասեր
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սնկերը լավ լվանալ, չորացնել, ոտիկները կտրել, վերին հատվածից ևս մի փոքրիկ շերտ առանձնացնել
Առանձնացրած ոտիկները, խաշած հավի միսը մանրացնել, սոխը մանր խորանարդիկներով կտրատել
Տապակել նախ սոխը, ապա ավելացնել սունկը, թողնել այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա
Ավելացնել հավի միսը, թթվասերը 2 ատամիկ սխտոր ճզմել, լավ խառնել և թողնել 1 րոպե
Համեմել աղով, սև պղպեղով և վերցնել կրակից
Հրակայուն տարայի ներսը պատել ձեթով, սնկերը շարել, յուրաքանչյուրի մեջ մի քիչ աղ և սև պղպեղ ցանել, 2-3 թ/գ միջուկ լցնել
Յուրաքանչյուր սնկի վրա քերած պանիր լցնել և դնել 190°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե
Համտեսելու ժամանակն է )))