Բաղադրիչներ
5 խոշոր կարտոֆիլ
500 գ աղացած միս
1 գլուխ սոխ
2 ձու
աղ
սև և կարմիր պղպեղներ
0,5 թ/գ սխտոր
12 հատ սունկ
1 ճ/գ կարագ
150 գ պանիր
300 մլ սերուցք
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ջուր լցնել և թողնել 5-6 րոպե
Քամել ջուրը, ավելացնել ձու, 0,5 գլուխ սոխ, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, սիրելի համեմուներ, 0,5 գլուխ մանրացրած սոխ, լավ խառնել և կոտլետներ ձևել
Թավայի մեջ ձեթ լցնել, 1-2 ճ/գ կարտոֆիլ դնել, շրջանի ձև տալ, 1 կոտլետ դնել
Ծածկել կարտոֆիլով և 2 կողմից տապակել
Սունկը շրջանաձև կտրատել` տապակել կարագով: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել սխտորի փոշի
Ավելացնել սերուցք, քերած պանրի մի մասը, լավ խառնել, թողնել եռա և վերցնել կրակից
Կաղապարի մեջ ձեթ քսել, կարտոֆիլները շարել, լցնել սունկը, ծածկել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Հանել ջեռոցից, քերած պանիր ավելացնել և ևս 10 րոպե թողնել ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ