Բաղադրիչներ
600 գ աղացած միս
1 ձու
25 գ օսլա
1 թ/գ սև պղպեղ
1 թ/գ աղ
20 գ տավարի մսի արգանակ
300 գ բրոկկոլի
30 գ մաղադանոս
100-ական գ 2 տարբեր պանիրներ
30 գ հալած կարագ
20 գ սոյայի սոուս
Պատրաստման եղանակը
Մսին ավելացնել ձու, օսլա, աղ, սև պղպեղ, արգանակ և լավ խառնել

Տեղափոխել յուղաթղթի վրա, ևս մեկ յուղաթուղթ դնել վրան և գրտնակի օգնությամբ քառակուսու ձևով բացել

Բրոկկոլիի գլխիկներն առանձնացնել, մանրացնել, լցնել մսի վրա, ավելացնել մանրացրած մաղադանոս

Ավելացնել քերած պանիրները, ռուլետի պես փաթաթել և դնել համապատասխան կաղապարի կամ տապակի մեջ

Առանձին տարայի մեջ իրար խառնել հալած կարագը և սոյայի սոուսը

Քսել ռուլետի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Ընթրիքը պատրաստ է )))

Բարի ախորժակ