Բաղադրիչներ
5 հատ խաշած կարտոֆիլ
400 գ խազապուխտ
50 գ պանիր
կանաչ սոխ
1 ձու
2 հատ լոլիկ
250 գ մոցարելլա պանիր
3 ճ/գ հալած կարագ
2 ճ/գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Խոզապուխտն անցկացնել մսաղացով կամ բլենդերով
Ավելացնել քերած պանիր, մանրացրած կանաչ սոխ
Ավելացնել ձու, պաքսիմատ և ձեռքով լավ խառնել
Ստացված զանգվածից գնդիկներ անել
Կարտոֆիլը, լոլիկը և մոցարելլա պանիրը շրջանաձև կտրատել
Հրակայուն տարայի մեջ հալած կարագ լցնել, 2 ճ/գ պաքսիմատ ցողել
Բոլոր մթերքները ուղղահայաց շարել` կարտոֆիլ, լոլիկ, պանիր, կարտոֆիլ, խոզապուխտով գնդիկ և այսպես շարունակ
Դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ