Սունկը ջեռոցում

40 минуты
Այս տարբերակով պատրաստեք սունկը, և համեղ ընթրիքն ապահովված է:
Բաղադրիչներ
- 1200 գ սունկ
- 400-450 գ մայոնեզ
- 1.5 թեյի գդալ պապրիկա
- 1 թեյի գդալ սխտորի փոշի
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 1 թեյի գդալ աղ
- կանաչի
Պատրաստման եղանակը
- Սունկը լվանալ և չորացնել:
- Սնկի վրա աղ, պապրիկա, սև պղպեղ և սխտորի փոշի շաղ տալ:

- Այնուհետև վրան մայոնեզ լցնել, խառնել, ծածկել սննդային տոպրակով և թողնել, որ սունկը մոտ 10 րոպե մարինացվի:

- Եփել նախապես տաքացված ջեռոցում (250օC-ում)

- Մատուցելիս վրան կանաչի շաղ տալ:

Բարի ախորժակ
