Բաղադրիչներ
4 խաշած ձու
2-3 լոլիկ
աղ
սև պղպեղ
5 ատամիկ սխտոր
3 ճ/գ մայոնեզ
50 գ պարմեզան պանիր
Պատրաստման եղանակը
Լոլիկը շրջանաձև կտրատել, համեմել աղով, սև պղպեղով և դնել մատուցվող ափսեյի մեջ

Ավելացնել մանրացրած սխտոր

Խաշած ձուն մանր կտրատել, ավելացնել մայոնեզ, 1-ական ճ/գ դնել յուրաքանչյուր լոլիկի վրա

Ավելացնել քերած պարմեզան պանիր, զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ