Այս նախուտեստը կզարդարի ձեր տոնական սեղանը և՛ իր տեսքով, և՛ յուրօրինակ համով։ Ավոկադոյով և լոլիկով նախուտեստ

Բաղադրիչներ

7 կտոր հաց

20 գ կարագ

1 ավոկադո

2 լոլիկ

0,5 կիտրոնի հյութ

սամիթ, կանաչ սոխ

3 ատամիկ սխտոր

1/2 թ/գ աղ

1/3 թ/գ սև պղպեղ

1 թ/գ մեղր

150 գ սերուցքային պանիր

Պատրաստման եղանակը

Հացից շրջանակներ ձևել, 2 րոպե տապակել

Յուրաքանչյուր հացի շրջանակի վրա 1-ական շրջանակ լոլիկ դնել, համեմել աղով

Ավոկադոյին ավելացնել կիտրոնի հյութ, սամիթ, կանաչ սոխ, սխտոր, աղ, սև պղպեղ, մեղր, սերուցքային պանիր և հարել բլենդերով

Ստացված զանգվածը լցնել խոհանոցային պարկի մեջ և ավելացնել լոլիկներին

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում