Աղցաններ Բաղադրատոմսեր

Այս համեղ և թեթև աղցանը ընթրիք պատրաստելիս կխնայի Ձեր ժամանակը

Բազուկով աղցան
Նորբ և թեթև այս աղցանը Ձեր ամենօրյա սեղանի զարդը կդառնա:

Բաղադրիչներ

  • 2 հատ խաշած բազուկ
  • 200 գ պահածոյացված եգիպտացորեն
  • 1 հատ սոխ
  • 1 ատամիկ սխտոր
  • 3 ճաշի գդալ բուսայուղ
  • սամիթ
  • մաղադանոս
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Սոխը մանրացնել:
  • Խաշած բազուկը մանր կտրատել:
  • Սամիթը և մաղադանոսը մանր կտրատել:
  • Կտրատված զանգվածին ավելացնել պահածոյացված եգիպտացորենի հատիկները և խառնել:
  • Ավելացնել բուսայուղ և աղ:
Բարի ախորժակ: