Բաղադրությունը
- 400 գ աղացած միս,
- 300 գ կաղամբ,
- 2 հատ սոխ,
- 3 հատ խաշված ձու,
- 100 գ պանիր,
- 150 գ +1 ճաշի գդալ թթվասեր,
- պղպեղ,
- աղ,
- 1 ճաշի գդալ ձեթ,
- կարտոֆիլից կտրված 6 շրջան:
Պատրաստման եղանակը
Կաղամբը և 1 հատ սոխը կտրատել:
Սոխը մի փոքր տապակել, իսկ հետո ավելացնել կաղամբը և միասին տապակել: Համեմել աղով և պղպեղով:
Երբ այս զանգվածը կսառչի, ավելացնել խաշված և քերիչով անցկացված ձուն, 1 ճաշի գդալ թթվասերը և խառնել:
Կարտոֆիլից 6 հատ շրջան կտրել:
Աղացած մսի վրա ավելացնել շատ մանր կտրատված մյուս սոխը, աղը, պղպեղը և լավ խառնել: Միսը «ծեծել», որպեսզի ավելի կայուն լինի զանգվածը, այնուհետև բաժանել 6 գնդի ու նորից «ծեծել»:
Ջեռոցի ամանի մեջ յուղաթուղթ փռել և վրան ձեթ քսել:
Շարել կարտոֆիլները, այնուհետև յուրաքանչյուր վրա դնել մսից պատրաստված գունդը, մի փոքր խորություն տալ և այդ խորության մեջ լցնել կաղամբով պատրաստված զանգվածը:
Պանիրը քերիչով անցկացնել, շաղ տալ ուտեստի կտորների վրա, և յուրաքանչյուր կտորի վերջին շերտին թթվասեր քսել:
Եփել 45-50 րոպե 180 ջերմաստիճանում:
Մատուցելիս վրան կանաչի շաղ տալ:
Բարի ախորժակ