Բաղադրիչներ
Արտաքին շերտի համար`
3 ձու
200 գ թթվասեր
300 գ պանիր
2 ճ/գ ալյուր
2 ճ/գ ձեթ
աղ
միջուկի համար`
500 գ հավի աղացած կրծքամիս
100-140 գ բաստուրմա
½ կարմիր բուլղարական պղպեղ
½ դեղին բուլղարական պղպեղ
½ թ/գ խմելի-սունելի
½ թ/գ կարրի
1 թ/գ կարմիր պղպեղ
½ թ/գ համեմի աղացած սերմ
½ թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել խմելի-սունելի, կարրի, կարմիր պղպեղ, համեմի աղացած սերմ, աղ, լավ խառնել և դնել սառնարանում
Արտաքին շերտի համար անհրաժեշտ է ձվին ավելացնել մի պտղունց աղ, ձեթ, թթվասեր, խառնել, ավելացնել ալյուր, լավ խառնել, մինչև կստացվի համասեռ զանգված
Ավելացնել քերած պանիր, լավ խառնել, լցնել ջեռոցի տապակի մեջ, հավասարապես տարածել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 12-15 րոպե
Ստացված շերտը շրջել հակառակ կողմի վրա, լցնել հավի միսը, հավասարապես տարածել
Պղպեղները, բաստուրման կտրատել և շարել
Ռուլետի պես փաթաթել, դնել փայլաթիթեղի մեջ, դնել 150°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե (որպեսզի կարմրի` ևս 10-15 րոպե տեղափոխեք ջեռոց)
Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ