Բաղադրիչներ
2 դդմիկ
3-4 լոլիկ
150 գ պանիր
5-6 ատամիկ սխտոր
սև և կարմիր պղպեղներ
70 գ պանիր մոցարելլա
Պատրաստման եղանակը
Դդմիկները շրջանաձև կտրատել, 2 կողմից թեթև տապակել, ապա շարել հրակայուն տարայի մեջ, համեմել սև պղպեղով

Նույն թավայի մեջ 1 րոպե, անընդհատ խառնելով տապակել մանրացրած սխտորը

Յուրաքանչյուր դդմիկի վրա մի քիչ տապակած սխտոր դնել

Լոլիկները շրջանաձև կտրատել և շարել դդմիկների վրա

Ավելացնել աղիություն պարունակող ցանկացած պանիր և նույն հաջորդականությամբ ևս 1 շերտ դնել` դդմիկ, սխտոր, լոլիկ և այս անգամ քերած մոցարելլա պանիր

Համեմել սև պղպեղով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ