Բաղադրիչներ
800 գ խաշած կարտոֆիլ
7 խաշած ձու
250 գ հավի խաշած կրծքամիս
250 գ յոգուրտ
250 գ մայոնեզ
2 ատամիկ սխտոր
1 թ/գ մանանեխ
1 թ/գ աղ
1 կիտրոնի հյութ
սամիթ
ձիթապտուղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը, միսը և 5 ձու խորանարդաձև կտրատել

Յոգուրտին ավելացնել մայոնեզ, մանանեխ, աղ, կիտրոնի հյութ, ճզմած սխտոր, սամիթ, լավ խառնել ավելացնել կտրատած բաղադրիչներին

Լավ խառնել լցնել մատուցվող ափսեյի մեջ, 2 ձու անցկացնել քերիչով և պատել աղցանը

Զարդարել սամիթով, ձիթապտղով և մատուցել )))

Բարի ախորժակ