Բաղադրիչներ
250 գ չինական կաղամբ
3 ատամիկ սխտոր
0,5 թ/գ աղ
200 գ տապակած կամ ապխտած հավի միս
3 խաշած ձու
150 գ պանիր
2 նարինջ
200 գ մայոնեզ
Ձևաչափը – 19 սմ
Պատրաստման եղանակը
Կաղամբը կտրատել, ավելացնել աղ, ճզմած սխտոր, 2 ճ/գ մայոնեզ և լավ խառնել
Տապակած կամ ապխտած հավի միսը խորանարդաձև կտրատել, ավելացնել 1 ճ/գ մայոնեզ և լավ խառնել
Խաշած ձուն անցկացնել քերիչով, ավելացնել մի պտղունց աղ, 1 ճ/գ մայոնեզ և լավ խառնել: Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել 1 ճ/գ մայոնեզ և լավ խառնել
Մատուցվող ափսեյի մեջ ձևաչափ դնել, լցնել կաղամբը` ամուր սեղմելով հարթեցնել
Նույն ձևով ավելացնել հավի միսը, ապա ձուն, պանիրը
Նարինջը խորանարդաձև կտրատել և ավելացնել աղցանին
30 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))
Բարի ախորժակ