Այս բաղադրատոմսով ձեր պատրաստած կոտլետները կլինեն ամենահամեղն ու գեղեցիկը։ Կոտլետներ՝ ջեռոցում

Բաղադրիչներ

1 կգ աղացած միս

2 կարտոֆիլ

2 գլուխ սոխ

1 բուլղարական պղպեղ

համեմ, սամիթ

4 ատամիկ սխտոր

2 ձու

աղ

սև և կարմիր պղպեղներ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլն ու սոխը քերիչով անցկացնել և ավելացնել աղացած մսին

Ավելացնել քերած գազար, մանր կտրատած պղպեղ, մանրացրած համեմ, սամիթ, սխտոր, ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ և լավ խառնել

Խոշոր գնդիկներ անել, ապա օվալի ձև տալ, շարել ջեռոցի տապակի վրա

Գդալի օգնությամբ նախշեր անել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Կարող եք մատուցել բանջարեղենային աղցանով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում