Այս բաղադրատոմսով ձեր պատրաստած կոտլետներից համեղը չեք հանդիպի: Շոգեխաշած կոտլետներ

Բաղադրիչներ

500 գ խոզի յուղոտ միս

1 գլուխ սոխ (120 գ)

1 հատ կարտոֆիլ

½ հատ քաղցր պղպեղ

2-3 ատամիկ սխտոր

100 գ հաց

1 թ/գ աղ

½ թ/գ սև պղպեղ

120 գ ձեթ (տապակելու համար)

1 բաժակ պաքսիմատ

Շոգեխաշելու համար`

1 հատ դափնու տերև

1 գլուխ սոխ

10-15 հատիկավոր սև պղպեղ

150 մլ ջուր

աղ

Պատրաստման եղանակը

Բոլոր մթերքներն անցկացնել մսաղացով` միսը, կարտոֆիլը, սոխը, սխտորը, պղպեղը և վերջում հացը (նախապես թրջել)

Համեմել աղով, սև պղպեղով, 5 րոպե լավ խառնել և մոտ 15 անգամ ծեծել

Ձեռքերը թացացնել, 1 ճ/գ ֆարշ վերցնել, կոտլետի ձև տալ, թաթախել պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել ուժեղ կրակի վրա 1-2 րոպե

Շոգեխաշելու համար անհրաժեշտ է կոտլետները դնել առանձին թավայի մեջ, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխը, դափնու տերևը, հատիկավոր պղպեղը, տաք ջուրը և մի պտղունց աղ

Ծածկել կափարիչը, թողնել ուժեղ կրակին մինչև եռա, այնուհետև կրակը թուլացնել և թողնել 15 րոպե

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում